Posts
Showing posts from July, 2009
Ամբերդ - Բյուրականի աստղադիտարան շարունակություն
- Get link
- Other Apps
Տաթև → Նորավանք
- Get link
- Other Apps
Սկիզբն այստեղ Հունիսի 27-ի երեկոյան Տաթևից ուղևորվեցինք դեպի Նորավանք: Նորավանքում մեզ միացան մեր ընկերները ի դեմս Արտակի (White Owl) ու Քրիստինեի: ...Վրաններ, փայտ հավաքել, «մի հատ կոֆե եմ ուզում», մի հատ ավտոմեքենայի տակ ընգած օձ....իմիջայոց, օձերը վազել չգիտեն :) Կարճ ասած, կերանք, խմեցինք, գիշերեցինք, իսկ առավոտյան արդեն ականատես եղանք Նորավանքի ՀՐԱՇՔ բնապատկերներին, որոնցով և ցանկանում ենք կիսվել Ձեզ հետ սիրելի այցելուներ:
Դեպի Տաթև ... շարունակություն
- Get link
- Other Apps
Սկիզբն այստեղ 27-ի առավոտյան Տաթևի մեծ անապատին հրաժեշտ տվեցինք ու բարձրացանք դեպի Տաթև գյուղ: Նրանց, ովքեր նոր են պատրաստվում արշավել դեպի Տաթև, նախօրոք ուզում եմ զգուշացնել, որ տաքսիները Գորիսից-Տաթև (~24կմ) Ձեզ կտեղափոխեն լավագույն դեպքում 6000 դրամով: Բայց սա դեռ ոչինչ, որովհետև նույն ճանապարհի հետադարձի համար Տաթևի տաքսիները պահանջում են «ընդամենը» 10000 դրամ, որը` ծանոթի առկայության դեպքում կարող է նվազել մինչև 8000: Պատճառը ճանապարհի գոյություն չունենալն է, նման չասֆալտ որևէ տեղ չէս հանդիպի: Սեփական մեքենան նման փորձության չենթարկեք, եթե իհարկե դա Կարմիր Խաչի Toyota-ներից չի :)
Սատանի կամրջից դեպի Տաթևի մեծ անապատ...գիշերելու
- Get link
- Other Apps
Սկիզբն այստեղ Սատանի Կամուրջի տակ թրջվելուց հետո, անտառի միջով խորացանք դեպի «Տաթևի Մեծ Անապատ» կոչվող հիասքանչ ու աննման վայրը: Այդտեղ հասնելու համար պետք է անցնել Որոտան գետը, և ի զարմանս մեզ, ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ անտառային արահետը բարեկարգել էին ու մի քանի տախտակ ամրացրել գետի վրայով անցնելու համար: Քիչ անց հասանք «Տաթևի մեծ անապատ», որը շատ դեպքերում սխալմամբ անվանում են «Հարանց անապատ» կամ «Կուսանաց անապատ»: Անմիջապես վրանները խփեցինք ու անցանք փայտ հավաքելու: