Արշավ դեպի Արագած
Փնտրվում է Արագածորդ: Այս շաբաթ օրը (5 Սեպտեմբերի, 2009) միտք կա Արագած գնալու, բայց մենք առաջի անգամ ենք գնում, այնպես որ բանիմաց փորձառու Արագած բարձրացող ենք փնտրում, որ մեզ ուղեկցի: Որպես հոնորար, ուղեկցորդին խոստանում ենք. - հիմար հարցեր չտալ - ճանապարհածախս չգանձել - ապահովել հետաքրքիր միջավայր - ազատել ուղեկցորդի ականջները տարաբնույթ նվնվոցնեից (էլ չեմ կարու~մ, հոգնել եմ...և այլն) Խնդրում ենք ցանկության դեպքում զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 91-269747 Էդգար, Արտակ: ԹԱՐՄԱՑՈՒՄ: Արշավը ստացվեց, նկարները այստեղ :