Իսկ ո՞վ գիտի, որ Դսեղ գյուղի տակ, Մարցա գետը ~15 մետրանոց ջրվեժ է դառնում: Այն գտնվում է մի շատ բարդ ու դժվարանցանելի տեղանքում: Բարեբախտաբար իմ ուղեկցորդը` Սոս բիձեն (նկարում ձուկ է բռնել արդեն), բավականաչափ փորձառու էր ու տեղանքին քաջ ծանոթ և մենք "ամենահարմար" ճանապարհով հասանք ջրվեժի մոտ: Հրաշք տեսարաններ էին բացվում ողջ ճանապարհին, իսկ ամենավերջում մեր առջև բացվեց Դսեղի Չռչռանը իր ողջ հմայքով: Ահա խնդրեմ: Նկարներում ես չկամ, ինձ նկարող չկար :(