Ռեպորտաժ Թեղուտի անտառների ոչընչացման մասին: Տեսանյութի շարունակությունը այստեղ : Բնապահպանների բողոքների հետ համամիտ եմ, բայց հետևությունները սխալ են: Մեղավորը ոչ պետությունն է, ոչ էլ Vallex-ը: Մեղավորը անտարբեր ժողովուրդն է, որ ամեն ինչի վրա թքած ունի: ԻՐԵՔ միլլիոնանոց պետության մեջ ընդամենը 50 բնապահպանի ա հուզում էս թեման, ընդամենը 50 հոգի ա պայքարում դրա դեմ... դե ո՞նց ասեմ... էդ 50 հոգին էլ միշտ այլընտրանք ունի,,,,,,,, վերջի վարյանտ կգնա Իսլանդիա մաքուր բնակլիմայական պայմաններում կապրի: Բա դու՞ք... բա մե՞նք... բա մեր հազարամյա մշակույթը՞, որ սկսվում է ավանդական խորովածի հանրապետական մրցույթ փառատոնով ( Ախթալայի եկեղեցու բակում ) ու վերջանում է ավանդական խաշ ուտելով (Արագածի փեշերին, շուրջպարից անմիջապես հետո... կաթողիկոսի օրհնությամբ... մառազմ ): մի խոսքով տխուր ա... շաբաթ օրը « ՀԻԱՍԹԱՓ » հասարակական նախաձեռնության հետ գնում եմ « Անհուսաձոր »...