Բոլոր նրանց համար, ովքեր նկարում են RAW ֆորմատով (կամ նկարում են JPEG, բայց արդեն ի սրտե զզվել են անորակ ջպեգներից) և դեռևս Adobe Photoshop Lightroom ծրագրին ծանոթ չեն: Խնդրում եմ նախապես համոզվեք, թե Ձեր ֆոտոխցիկը արդյոք հնարավորություն ունի RAW նկարելու, թե` ոչ: RAW նկարելու սկզբնական բարդությունները հիմնականում կապված են նկարների մշակման հետ, քանի որ RAW-ը դա անմշակ ֆորմատ է և գունային որևէ նախադրվածք (Landscape preset կամ Portrait Preset) չի ազդում նկարի վերջնական արդյունքի վրա: Միևնույն ժամանակ Դուք հնարավորություն եք ստանում շտկումներ կատարել նկարի վրա, առանց որակի կորստի: