2009-ը անշուշտ կարելի է համարել հաջողված և բեղուն տարի: Պլանավորեցինք և իրագործեցինք ընդհանուր առմամբ 18 արշավներ Հայաստանի տարածքում (առայժմ :) Հիմնականում մեկօրյա արշավներ էին, որոշ դեպքերում նաև 2 և 3 օրանոց: Օգտվեցինք 4 տուրիստական/արշավական կազմակերպությունների ծառայություններից` որոնք են Նատուրա տուրիստականը , Սաղմոս տուրիստականը և 2 արշավական խմբեր ադնակլասնիկներից: Ընդհանուր առմամբ այցելեցինք 50 տեսարժան վայրեր (եկեղեցի, լիճ, լեռնագագաթ, ջրվեժ, մզկիթ…): Ահա և արշավների մասնակիցների համառոտ ցուցակը` դասավորված ըստ մասնակցության հաճախության: Էդգար, Ֆլորա, Արտակ, Քրիստինե, Հովհաննես (natoura.am-ի), Անուշ, Դավիթ, Եվա, Քրիստ, Վարդգես, Շուշանիկ, Սոս բիձա, Մնաց, Գեղամ, Գուրգեն (Դաբաղյան), Գայանե (ալպինիստ): Փետրվարի 15, 2009թ. Գառնի, Հավուց թառ: Ապրիլի 5, 2009թ. Խոր Վիրապ: Ապրիլի 23, 2009թ. Գեղարդ: Մայիսի 2, 2009թ. Ազատի ջրամբար: Հունիսի 14, 2009թ. Սանահին, Հաղպատ: Հունիսի 21, 2009թ. Հարթագյուղի (Ղալթախչի) Սբ. Հովհաննես եկեղեցի: Հունիսի 26, 27, 28 26 Գորիս, Սատանաի կամուրջ, Տաթևի