Posts
Showing posts from April, 2010
Մշակել նկարները, թե ոչ....
- Get link
- Other Apps
Այս նկարի գունավոր և սև ու սպիտակ տարբերակներն ինձ հետաքրքիր թվացին, և որոշեցի Ձեր դատին ներկայացնել միևնույն նկարի 3 տարբերակները: Տարբերակ 1: Անմշակ RAW նկար (ֆոտոխցիկի ընդունիչի գրանցածը առանց որևէ մշակման) Տարբերակ 2: Նկարի մշակված գունավոր տարբերակը Տարբերակ 3: Նկարի մշակված սև ու սպիտակ տարբերակը Նկարված է՝ Canon 450D, Canon 17-40 F/4 L Մշակված է՝ Adobe PhotoShop Lightroom ծրագրով Դեռ մարդիկ կան, ովքեր կարծում են որ աստվածային բնապատկերների նկարնեը խմբագրել պետք չի, մոռանալով որ ֆոտոխցիկը մարդկային երևույթ է ու պարզապես ի վիճակի չի ինքնուրույն որոշել լույն ու գույնը և փոխանցել մեր աչքի տեսածի գոնե 50%-ը: Մշակել նկարները, թե ոչ.... ահա թե ինչումն է հարցը:
Սուրբ Զատիկ
- Get link
- Other Apps
-Քրիստոս Հարյավ ի մեռելոց -Օրհնյալ է հարությունը Քրիստոսի Ձեզ և Մեզ մեծ ավետիս: Զատկական սուրբ պատարագին մասնակցեցի Վանաձորի Սբ. Նարեկ նորակառույց եկեղեցում: Այս անգամ զերծ եմ մնում մեկնաբանություններից: Ներկայացնում եմ ընդամենը մի քանի նկար պատարագից, որոնց միջոցով էլ կփորձեմ հաղորդել այնտեղի մթնոլորտը և իմ զգացողությունները: Շատ ուրախ կլինեմ լսել Ձեր կարծիքները , նկարների այսօրինակ մշակման մասին: +4 նկար պատարագից