Ժողովուրդ «Խոսրովի Անտառ» պետական արգելոցում նորից սկսվել է ռեՍՏՈՐանաշինարարությունը : Համախմբվել ա պետք ու, որպես առաջին քայլ, գոնե աղմկել և խնդրիը հասարակական քննարկման առարկա դարձնել: Կենդանիներ չեն թողել արդեն... որս են անում անտառապահից սկսած, հիմա էլ տարածքներին են անցել: Խնդրում եմ այս տեղեկատվությունը տարածել բորոլ հնարավոր սոցիալական ցանցերում, բլոգներում, նորությունների կայքերում մեկնաբանության տեսքով: Ինչպես նաև ահազանգենք ՀՀ Բնապահպանության նախարարություն (հեռ. 519-182, 523-835) կամ WWF Հայաստան (կոնտակտները ներքևում), պահանջենք դադարեցնել արգելոցում ծավալված հակաբնական գործողությունները... Կորցնում ենք կենսաբազմազանությունը, վայրի կենդանական եվ բուսական աշխարհը, սպանում ենք շնչող բնությունըը: Հակիրճ ներկայացնեմ խնդրիը: Անցած տարի ՀՀ կառավարության որոշմամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում ստեղծվեց «Գիլան» պետական արգելավայրը : Որոշումից անմիջապես հետո արգելավայրի տարածքը (118 հա) 60 տարով տրվեց վարձակալության եւ արգելավայրում սկսվեց հյուրանոցի եւ սրճարանի շ