Սիրելի այցելուներ, ուրախալի նորություն ունենք և շտապում ենք կիսվել Ձեզ հետ: Findarmenia.Com կայքը հայտարարել էր լուսանկարների ցուցահանդես-մրցույթ «ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՐՇԱՎԵԼԻՍ» խորագորվ: Ցուցահանդեսը և հանդիսավոր մրցանակաբաշխությունը կայացավ այսօր՝ հունիսի 15-ին ժամը 18:00-ին, «Մոսկվայի Տուն» մշակութագործարարական կենտրոնում: Ցուցահանդես-մրցույթում ներկայացված էին 90 լուսանկարներ՝ տարբեր արշավականների կողմից: Ես ու Արտակն էլ մասնակցեցինք և ներկայացրեցինք հետևյալ նկարները՝ «Հավերժի ճամփորդները» - Էդգար Մարուքյան (Edd) «45°» - Արտակ Կոլյան (White Owl) «Հավերժի ճամփորդները» լուսանկարը հաղթող ճանաչվեց ներկայացված 8 անվանակարգերից 4-ում, որոնք են՝ Առաջին տեղ Հատուկ մրցանակ Մրցակիցների համակրանք Հանդիսատեսների համակրանք Իսկ «45°» լուսանկարը արժանացավ 2-րդ մրցանակին: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին, մասնակիցներին և այցելուներին: Մենք էլ մեր կողմից շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին, քանզի բոլոր նկարներն էլ ինքնատիպ էին և շատ գեղեցիկ կերպով ներկայացնում էին Հայրենի բնությունը և ա