Canon 17-85mm սուբյեկտիվ գնահատական
Բախտի բերմամբ թե պատահմանամբ մի քանի օր մնացել էի առանց օբյեկտիվ, ու մի լավ ընկերոջից փախառեցի Canon 17-85mm f/4-5.6 IS USM օբյեկտիվը: Ըստ իս ընդհանուր առմամբ վատ օբյեկտիվ չէ, գույները և կոնտրաստը փոխանցում է բավականին լավ, բայց պատկերները ստացվում են այսպես ասած «մոտավորապես»: Դա շատ լավ զգացվում է բնապատկերներ լուսանկարելիս, երբ պատկերի հստակությունը շատ կարևոր է: Այս օբյեկտիվը կարելի է բնութագրել, որպես «փափուկ» պատկեր ունեցող օբյեկտիվ: Որպես մատչելի օբյեկտիվ, այն շատ հարմար է նախ և առաջ իր միջին դիապազոնի (17-75) հաշվին, որն էլ այն դարձնում է շատ կիրառելի առօրյա օգտագործման մեջ: Ստորև տեղադրում եմ այդ օբյեկտիվով նկարված մեկ բնապատկեր և մեկ դիմանկար: Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/125 sec at f / 8.0, ISO 200 «Խոսրովի Անտառ» պետական արգելոց: Canon 450D, Canon 17-85mm f/4-5.6 IS USM 1/100 sec at f / 6.3, ISO 250 Իմ ընկեր Արտակ Կոյլանը :