Հայկական բնաշխարհի գոհարները: Այսօր լուսանկար էի տպում, ու հերթական անգամ համոզվեցի, որ մեր ֆոտո-տպագրության կետերը պատրաստ չեն լուրջ տպագրության: Նրանց հաճախորդները հիմնականում ընտանեա-քեֆչի նկարներ են տպում ու որակի առումով այդան էլ պահանջկոտ չեն: Կոնկրետ տպագրատների անուն չեմ ուզում նշել, քանի որ հիմնականում իրարից չեն տարբերվում ու բոլորն էլ տպում են միանման վատ :) Հիմնական խնդիրները որ նկատել եմ տպագրատներում հետևյալն են Կարող են առանց խղճի խայթի լուսանկարը մի քանի անգամ resize անեն՝ չհասկանլով որ ամեն անգամ լուսանկարի չափերը փոխելիս, լուսանկարը շաղվում է: Ոչ մի անգամ չեմ տեսել, որ նկարի չափերը փոխելուց հետո ինչ-որ բան անեն, որ լուսանկարի հստակությունը վերականգնվի: Անկախ նրանից, թե լուսանկարի որ մասն է մուգ կամ բաց, նրանք աշխատում են միմիայն Levels գործիքով, որը մեր մեջ ասած շատ կացին գործիք է: Կալիբորվկա ասած բառը գոյություն չունի: Անհասկանալի ու անտրամաբանական գները: Օրինակ 15x20 չափը արժե 120 դրամ, իսկ 30x40 չափը (որը ընդամենը 4 հատ 15x20 լուսանկար է) արժե 2000-ի