Երբ նոր էի սկսում զբաղվել լուսանկարչությամբ, նկարում էի ամեն ինչ՝ բնապատկեր, մակրո, դիմանկար, նատյուրմորտ և այլն: Սակայն որոշ ժամանակ անց հասկացա, որ իմ տարերքը բնապատկերն է: Միևնույն ժամանակ հասկացա, որ դիմանկարներն իմ մոտ շատ վատ են ստացվում, հավանաբար այն պատճառով որ մարդկանց շատ ավելի քիչ էի սիրում քան բնությունը: Իսկ այն ինչ չես սիրում, չես էլ կարողանա դրա մեջ բացահայտել գեղեցիկը: Բացի այդ կար նաև տեխնիկական խնդիր: Ես չունեի դիմանկար նկարելու համարա նախատեսված օբյեկտիվ: Canon 50mm F/1.8 գնեցի, բայց շատ շուտ հիասթափվեցի, քանի որ տեխնիկական որակը բացարձակ գոհացուցիչ չէր, և դրա փոխարեն ձեռք բերեցի Canon 50mm F/1.4 օբյեկտիվ, որն անհամեմատ լավն է և որակյալ: Այժմ վերսկսել եմ իմ փնտրտուքները դիմանկար ժանրում, և Ձեր դատին եմ ներկայացնում մի քանի լուսանկար: Մոդել՝ Անի, «Արտիստը» Մոդել՝ Հայկան Մոդել՝ Հայկան, «Փոքրիկ վագր» ի դեպ ասեմ, որ փնտրում եմ շատ գեղեցիկ մոդելներ, ովքեր կունենան որոշակի հետաքրքրություն բացի մոդել լինելը և կարող են խաղալ իրենց դերը: Օրի