Canon 550D, Canon 17-40 F/4L, 103 վայրկյան f/14, ISO 100 Այս լուսանկարը նկարեմ եմ 2011-ի հունվարի 5-ի երեկոյան` Ճրագալույցի պատարագից հետո: Շատերն են հարցնում, թե այս ինչ դեղին գծեր են... Սա վառած մոմորով տուն գնացող մարդկանց հոսքն է: Երեկոյան մթության մեջ մարդիկ չեն ֆիքսվում, բայց մոմերի վառ լույսը ֆիքսվում է և ստացվում է այսպիսի անիրական պատկեր: Իրականում սա մի ակնթարթ չէ, այլ 103 վայրկյանների խտացված տեսարան: Իմիջայլոց ասեմ, որ արդեն ֆեյսբուքում էջ եմ բացել այս բլոգի համար, կարող եք միանալ: Հ.Գ. 2011 տարվա ամփոփիչ տեսանյութն արդեն 370 դիտում է ունցել, ինչի համար շատ ուրախ եմ, բոլոր նրանց, ովքեր նայեցին, գնահատեցին և տարածեցին այդ տեսանյութը: