2011 Տարվա ամփոփում «Armenian Landscapes by Edgar Marukyan 2011»
Դիտել «Armenian Landscapes by Edgar Marukyan 2011» տեսանյութը youtube-ում:
Ահա և ավանդական դարձած տարվա ամփոփումը: Անցյալ տարվա պես, այս անգամ ևս տարին կամփոփեմ տեսանյութի (վիդեո սլայդշոուի) միջոցով, բայց մի տարբերությամբ:
Այս տարի որոշեցի չզբաղվել իմ կոպետենտության շրջանակներից դուրս եկող գործունեությամբ, և սլայդ-շոու պատրաստելու համար օգնություն խնդրեցի իմ մտերիմ բարեկամ, երիտասարդ տաղանդավոր օերատոր/ռեժիսոր Նարեկ Սաֆարյանից:
Արդյունքում ստացվեց շատ գեղեցիկ, ճաշակով և առանց խոտանների (ինչպիսին էր 2010-ի ամփոփումը) ֆոտոշարք: Հատուկ շնորհակալություն Նարեկին` կատարված աշխատանքի համար:
----
Իսկ այժմ անցնենք բուն թեմային:
Անցյալ տարի, ամանորից առաջ, մի ինքնախոստովանական նամակ գրեցի ինքս ինձ և ուխտեցի.
-դառնալ բնապատկերների իսկական լուսանկարիչ, կամ զբաղվել խոզաբուծությամբ,
-բարձրանալ նոր որակական մակարդակի,
-վրեջապես գնել (կամ նվեր ստանալ) շտատիվ,
-և չկրկնել անցյալի սխալները:
Առաջին կետը սուս ու փուս բաց թողնենք և անցնենք մյուսներին:
Կարելի է ասել, որ որակական նոր մակարդակ ինչ-որ չափով տեսնում եմ իմ լուսանկարներում, բայց կցանկանայի Ձեր կարծիքը լսել այս թեմայի շուրջ, իմ հարգելի ընթերցող, ընկերներ և ֆռենդ:
Շտատիվ դեռ չեմ գնել, բայց այն օգտագործելու հնարավորություն ունեցել եմ: Դրա գնումը մի քիչ հետաձգվեց, մեկ այլ գնում կատարելու պատճառով, որի մասին շուտով կհայտարարեմ:
Ի՞նչ կարող եմ ասել սխալները չկրկնելու մասին: Հավանաբար ավելի քիչ եմ կրկնել անցյալի սխալները, բայց մի շատ կարևոր խնդիր դեռևս մնում է չլուծված: Դա կոմպոզիցիայի կառուցումն է, որը թերևս լուսանկարչության ամենաբարդ տարրերից է: Այդ առումով ես դեռ շատ բան ունեմ սովորելու և հաջորդ տարի նպատակ ունեմ ավելի շատ ուշադրություն դարձնել այդ թեմային և կիսվել Ձեզ հետ նորանոր փորձերով, սխալներով և հաջողություններով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ!
Comments
Post a Comment