Ararat Armenian Brandy Հայկական Կոնյակ
Կիրակի օրը տեղեկություն ստացվեց այն մասին, որ Երևանի Կոնյակի գործարանը բաց դռների օր է հայտարարել ու անվճար էքսկուրսիա է կազմակերպել բոլոր ցանկացողների համար: Ես ու կինս էլ՝ կիրակի օրով առանձնապես պարապ մարդիկ, որոշեցինք բաց չթողնել այս առիթը:
Ի ուրախություն ինձ, լուսանկարելն արգելված չէր: Արգելված էր միայն կայծով (flash) նկարելը, քանի որ սպիրտի գոլորշով հագեցած հնեցման մառաններում դա կարող է առաջացնել պայթյուն: Ստորև ներկայացնում եմ լուսնակերնր և այն տվյալներ կոնյակագործության մասին, որոնք առավել տպավորիչ էին
2. Այնուհետև մեզ բացատրեցին, թե ինչպես են պատրաստում տակառները: Տակառը պատրաստվում է 4 փուլով: Առաջին փուլի ժամանակ
3. Երկրորդ փուլում տակառի փայտերը ներսից թրջում են և տակառում կրակ վառում, որի արդոյունքում փայտերը ձեռք են բերում ճկունություն և երկաթյա ճապաններով (տռոսներով) ձգում են այնքան, որ հնարավոր լինի տակառի ներքևի մասում գոտիներ տեղադրել: Տախտակի ճկման պրոցեսը կատարվում է 40-60 րոպեյում: Այս քայլում ստացվում է տակառ, որը ոչ տակ ունի, ոչ էլ բերան :)
4.Երրորդ փուլում տակառի ներքևի և վերևի մասերում փորվածք են անում, ու տեղադրում տակառի տակն ու գլուխը (կամ կողապատերը...ինչպես հարմար է :)
5. Վերջին փուլում անցք են անում տակառի փորի մեջտեղի մասում և 2 մթնոլորտ ճնշման տակ տաք գոլորշի մղելով տակառի մեջ ստուգում են հնարավոր արտահոսքերի առկայությունը: Եթե այդպիսիք կան, ապա գոտիները ժամանակավորապես հանում են և տախտակների արանքներում ղամիշ են տեղադրում:
6. Տակառները հիմնականում լինում են 350-400 լիտր տարուղության:
Մեկ տակաոը պատրաստվում է 8 ժամում:
7. ARARAT !
8. Քարտեզի վրա նշված է Հայկական կոնյակի հումքի մթերման, պահեստավորման և արտադրման վայրերը: Չմոռանանք նշել նաև, որ ԱՐԱՐԱՏ կոնյակների արտադրության համար օգտագործվում են բացառապես Արարատյան դաշտավայրում աճող «Ոսկեհատ», «Գառան դմակ», «Ռկացիտելի», «Մսխալի» եւ «Կանգուն» խաղողի տեսակները:
9. -գրողը տանի սա իմ դագառիգն է... ©
10. Մեր ուղեկցորդուհին բացատրում էր, որ մեկ տարվա ընթացքում տակառների մեջ պահվող սպիրտանյութի 3-4% ցնդում է, և գինեգործները, իրենց մխիթարելու համար, ասում են, որ այդ 3-4%-ը հրեշտակների բաժինն է, և դա է պատճառը, որ հրեշտակները միշտ բարի և ժպտերես են... :))
11. Էհ... no comment ! :)
12. Արարատյան դաշտավայրի խաղողից ստացված սպիրտը հենց այս տակառներում է ստանում կոնյակին բնորոշ հատկանիշները` գույնը, բույրը և վանիլային կամ շոկոլադի յուրահատուկ համը...
13. Հնեցման մառանում կան բազում անվանական տակառներ: Այս մեկը պատկանում է երբեմնի ՌԴ նախագահ Ելցինին:
Են էլ մեռավ, տենց էլ չխմեց... (չարախնդում)
14. Օհօ.. իսկ սա ինչպես տեսնում էք Դիմայինն է: Ի դեպ նա միակ նախագահն է եղել, ով տակառի վրա ստորագրելուց առաջ, գրել է «СПАСИБО!»: Ասում են շատ կուլտուրական շան տղայա:
15. Եվս մեկ հետաքրքիր առարկա: Սա Դիլիջանում աճած այն կաղնու արմատն է, որի մոտ միշտ հարբեցողությամբ էին զբաղվում տարբեր մարդիկ և վերջում ավելացած խմիչքը թափում էին կաղնու արմատներին: Իսկ երբ մի օր, կայծակից հետո, կաղնին տապալվեց բոլորը տեսան թե ինչ հրեշ է դարձել արմատը: Եվ հիմա այս հրեշավոր արմատը պահում են գործարանում իբր խրատ այն բանի, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Նամանավանդ Հայկական կոնյակը :)
16. Դերասանները ներկայացնում էին Ստալինի ու Չեռչիլի այն երկխոսությունը, որի ժամանակ Չեռչիլը առաջին անգամ համտեսեց Հայկական կոնյակը և խնդրեց, որ Ստալինը ամեն տարի իրեն ուղարկի 360 շիշ Դվին կոնյակ:
17.
18.
19. Մեր ուղեկցորդուհին, մեզ շշնջաց, որ - խեխճերը 2 օր ա անընդմեջ խմում են... :)))
20.
21. Այս տակառներում գործարանի ամենահին` 1902 թվականի կոնյակներն են պահվում: 1990-ականներին կոնյակը լցրել են ապակյա տարայի մեջ, որպեսզի կանխեն հետագա ցնդումը: Այդպիսի գանձից չէր կարելի այլևս տարեկան 3-4% կորցնել... Փաստորեն, հրեշտակները գործարանի ամենահին գինին այլևս չեն ճաշակում
22.Եվս մեկ դերասան` Աղթամարը: Նա ասում էր, թե ինչպես և որքան է պետք խմել հայկական կոնյակը: Նախ` Հայկական կոնյակը պետք է պահել ձախ ձեռքով և սրտին մոտ: 3 գավաթից ավել պետք չէ խմել...Իսկ կոնյակի բաժակները պետք է ունենան վարդակակաչի տեսք: Աղթամարն ասաց նաև, որ ըստ առասպելի, բաժակների եզրին նստած են սատանաները և խմելուց առաջ բաժակներն իրար են զարկում, որպեսզի նրանք կամ բաժակից դուրս ընկնեն, և կամ ներս ընկնելով խեղդվեն կոնյակի մեջ :))
23.
24. Ատոմ Էգոյանը ստորագրում է Մինսկի Համանախագահների տակառի վրա:
25. ստորագրապատ
26. Մինսկի խմբի համանախագահներին նվիրաբերված տակառը: Այս տակառը կբացվի այն ժամանակ, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի:
27.
28. Այս հսկա տակառները կոչվում են «ՉԱՆ»: Սրանց տարողությունը 35.000 լիտր է:
Կոնյակի սպիրտը ջրի հետ
29. Վերջում իմացանք թե որն է Հայկական և Ֆրանսիական կոնյակների տարբերությունը:
Պարզվում է, որ ֆրանսիացիները կոնյակի հետ խառնում են թորած ջուր, իսկ Հայերը՝ պարզապես մաքուր ջուր: Բա :)
30. Այս կշեռքը դրված է կոնյակի գործարանի բակում: Այն ևս իր հետաքրքիր պատմությունն ունի: Մինչև վերջերս, ցանկացած պատվավոր հյուր նստել է կշեռքի մի նժարին, իսկ մյուս նժարին արկղերով այնքան կոնյակ են դրել, մինչև որ կշեռքը հավասարակշռվի, և այդ կոնյակները նվիրել են տվյալ անձնավորությանը: Ամենածանր հյուրը եղել է Բորիս Եցինը` ով կշռել է 115կգ:
Թարմացում: Եվ ամենակարևորը. եթե կոնյակից շոկոլադի, վարդի կամ վանիլի բույր է գալիս, դա չի նշանակում, որ այն իսկական չէ: Կոնյակի իրական լինելը ստուգելու համար պետք է մի քանի կաթիլ լցնել ձեռքի ափի մեջ և շփել, հետո ափերը սեղմել իրար, եթե չեն կպչում միմյանց, ուրեմը կոնյակը իսկական է!
Եթե հոդվածը հետաքրքրեց Ձեզ, ապա մի ալարեք, մի բառով գոնե հայտնեք այդ մասին :)
Շատ ապրես Էդգար ջան, իրոք շատ ուսանելի էր ու հանրամատչելի: Ինձ թվումա արժե, որ սրա համար քեզ մի շիշ կոնյակ նվեր տան :) տարիքն ու տեսակն էլ իրենց հայեցողությամբ` ըստ գնահատականի!
ReplyDeleteԻզուր չեր ուրեմն, որ sms արեցի :))) դե նկարների որակի ու բովանդակության մասին էլ խոսք չկա! 5+
Հա մեկ էլ, անունը կարծում եմ ճիշտ է գրել ArArAt :)
ReplyDeleteԱպրես Քրիստ ջան:
ReplyDeleteԵս ել եմ կարծում, որ արժեր ինձ արժանին հատուցել՝ մի քանի շիշ կոնյակի տեսքով :)))) բայց դե ինչ արած...
ArArAt -ն էլ մեծատառերով ա գրվում, ընդամենը «r»-երի չափն ա փոքր (տես նկ. 7)
Մի ՉԱՆ կոնյակ եմ ուզում :))) Ընտիր նկարներ են Էդ ջան!!!
ReplyDeleteապրես Գևորգ ջան,
ReplyDeleteբայց մի չանը շատ ա.. բեր գոնե քաշիդ չափով ուզի :))
Հաաա շաաատ ԱչքաԾակ նկարներ էին:) Ապրես Էդդ !!! Որ նորից էսպիսի միջոցառում լինի, ինձ էլ իմաց տվեք:
ReplyDeleteԵղավ Վարդգես ջան...
ReplyDeleteասում են ամեն տարի էս վախտերին կազմակերպում են սենց բաց դռների օր.
dzec, shat lavn en , apres :)
ReplyDeleteՇատ հավանեցի հոդվածը! Ահագին բան սովորեցի, սիրուն նկարներ նայեցի, հատկապես դուր եկավ ամեն ինչը, այդ թվում նաև խմելը չափավոր անելու մասը :-)
ReplyDeleteԴուք էլ ապրեք, Արտակ ջան և Լիանա ջան:
ReplyDeleteՖեյսբուքում այս հոդվածի քննարկման ընթացքում, մեր կողմից շատ հարգված, տիկին Սոֆիան Վարդան Այգեկցու «Գինի» առակը հիշեցրեց այս առիթով.
----
Թագավորի տղան հարբած աղբանոցում մահանում է: Թագավորը հրաման է արձակում, կտրել բոլոր խաղողի այգիները և արգելում գինի խմել: Մի տղա թագավորի առյուծին սպանում է: Թագավորը կանչում է իր մոտ տղային ու նրա ծեր մորը իմանալու տղայի ուժի գաղտնիքը: մայրը ասում է, որ ամեն օր գաղտնի տղային գինի է տվել խմելու: Թագավորը հրաման է արձակում ասելով. « Այգի տնկեք և գինին այնպես խմեք, որ առյուծ սպանեք և ոչ թե աղբանոցում մեռնեք»:
----
Vorosheci chalarem u Shnorhakalutyuns haytnem hodvatsi heghinakin, masnakicnerin, 'xextsh' derasannerin vor xmum en or u gisher )))
ReplyDeleteShat hetaqrqir er, u bovandakalic !
Hmayak
Շնորհակալություն, շնորհակալության համար :)
ReplyDeleteՇատ ու շատ լավն էր... փոշմանեցի որ չեմ գնացել էդ օրերին:
ReplyDeleteԱպրես, Էդգար ջան: Ահագին լավ լավ բաներ իմացա հոդվածից: Օրինակ ինչպես են տակառ պատրաստում: Նաև չգիտեի, որ պրեզիդենտներին թագավորների պես "превосходительство" են կոչում: Ասելե թե դար ապրիր, դար սովորիր։ Եվս մեկ անգամ ԱՊՐԵՍ:
ReplyDelete