ջուրն այստեղ այնքան էլ տաք չի, եթե համեմատենք Ղարաբաղի Ջերմաջրի հետ: Այ դա իսկական գեյզեր է` համապատասխան սառը գետով: http://photounicode.marukyan.com/2009/10/istisu.html
անվան ծագումը չգիտեմ, փորփրել է պետք, ու հուսով եմ Դուք ինձ կօգնեք այդ գործում: Իսկ կամուրջը որևէ նկարում հնարավոր չի տեսնել, այն գտնվում է որոտանի կիրճի ամենախոր մասում, իսկ կամրջի վրայով ասֆալտե ճանապարհ է անցնում ու չիմացող մարդը նույնիսկ չի կռահի, որ կամրջի վրայով է անցնում: Բացի հրաշք ստալակտիդները և ստալակմիդները` անմիջապես կամրջի տակ, խորքում, կա նաև 30 մետրանոց լիճ!!! Ավաղ մենք համապատասխան պատրաստություն չէինք տեսել այդ լիճը կտրել-անցնելու համար և բավարարվեցինք միայն լճի սկիզբը տեսնելով: Լճի սկզբի նկարն էլ հիմա կտեղադրեմ:
Սյունիքը շատ գաղտնիքներ ա պարունակում, որոնց դեռ բացահայտել է պետք: Ուղտասարի-Ջերմաձորի ժայռապատկերներ, Քարահունջ (Քարափունջ), Մոզրովի քարանձավ ... էս տարի, որ չծուլանանք, կգնանք տեսնելու:
մի կողմից լավ ա որ չեն սեփականաշնորհել. մյուս կողմից էլ պետական պաշտպանություն չկա նման վայրերի համար, ու հայազգի մոլատուրիստները շատ ագրեսիվ կեղտոտում են այս վայրերը:
Շատ էինք լսել Ազատի ջրամբարի մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն... Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար... +17 նկար
Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ ( ամբողջը ): Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց... +21 նկար ծաղկազարդից
Անցած շաբաթ օրը հայրենի հողեր էինք գնացել, իսկ ավելի կոնկրետ` Վանաձոր: Ստացվեց այնպես, որ պետք էր դպրոց գնալ ու եղբորս դստերը ուղեկցել տուն: Իսկ դպրոցն էլ հենց այն նույն դպրոցն է, որտեղ սովորել եմ ուղիղ 10 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում որևէ անգամ չէի այցելել դպորց և շատ ուրախացա ընձեռնված հնարավորությունից: Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր: Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...
Հրաշքա!!!
ReplyDeleteԷլ ինչ ջակուզիի մասինա խոսքը :-)
Ոնց որ Մարսի վրա լինի
ReplyDeleteջուրն այստեղ այնքան էլ տաք չի, եթե համեմատենք Ղարաբաղի Ջերմաջրի հետ:
ReplyDeleteԱյ դա իսկական գեյզեր է` համապատասխան սառը գետով:
http://photounicode.marukyan.com/2009/10/istisu.html
բայց մի բան չեմ հասկանում, ինչի Սատանայի? (սա մի ուրիշ տեղ էլ է քննարկվում) և ինչի կամուրջ? նկարներից ոչ մեկում կամուրջ չեմ տեսել...
ReplyDeleteանվան ծագումը չգիտեմ, փորփրել է պետք, ու հուսով եմ Դուք ինձ կօգնեք այդ գործում:
ReplyDeleteԻսկ կամուրջը որևէ նկարում հնարավոր չի տեսնել, այն գտնվում է որոտանի կիրճի ամենախոր մասում, իսկ կամրջի վրայով ասֆալտե ճանապարհ է անցնում ու չիմացող մարդը նույնիսկ չի կռահի, որ կամրջի վրայով է անցնում: Բացի հրաշք ստալակտիդները և ստալակմիդները` անմիջապես կամրջի տակ, խորքում, կա նաև 30 մետրանոց լիճ!!!
Ավաղ մենք համապատասխան պատրաստություն չէինք տեսել այդ լիճը կտրել-անցնելու համար և բավարարվեցինք միայն լճի սկիզբը տեսնելով: Լճի սկզբի նկարն էլ հիմա կտեղադրեմ:
Մի քանի տեղ փորձեցի փնտրել անվանումի բացատրությունը, բայց չհաջողվեց,
ReplyDeleteкак говоритЬся, будем искать :-)
փաստորեն հեշտ չի..
ReplyDeleteՍյունիքը շատ գաղտնիքներ ա պարունակում, որոնց դեռ բացահայտել է պետք:
Ուղտասարի-Ջերմաձորի ժայռապատկերներ, Քարահունջ (Քարափունջ), Մոզրովի քարանձավ ...
էս տարի, որ չծուլանանք, կգնանք տեսնելու:
Im Tatev
ReplyDeleteqo es hrashqneric mekin hreshnern uzum ein sepakanacnel, xexdel, kextotel irenc kextot dzerqerov...prkvecir, misht kprkes qez
մի կողմից լավ ա որ չեն սեփականաշնորհել. մյուս կողմից էլ պետական պաշտպանություն չկա նման վայրերի համար, ու հայազգի մոլատուրիստները շատ ագրեսիվ կեղտոտում են այս վայրերը:
ReplyDelete