Կարմիր Բերդ, Զովունի, Երևան
Հետախուզական, ճանաչողական արշավն ուղղված էր դեպի Զովունի գյուղի մոտ գտնվող Կարմիր Բերդ ` երիտասարդ ուստա հնագետներ Արայիկի ու Տիրայրի ուղեկցությամբ: Կիկլոպյան ամրոց բերդը թվագրվում է մթա II հազարամյակ: Այստեղ բազմիցս պեղումներ ու թալաններ են կազմակերպել` ինչպես հայ, այնպես էլ ռուս պեղիչ-թալանչիները: Նշվում էր, որ մեկ սեպագիր արձանագրություն և երկու ժայռապատկեր կա բերդի շրջակայքում, սակայն մեզ հաջողվեց գտնել միայն սեպագիր արձանագրությունը (նկարը ստորև), որը համարվում է անհաջող կրկնօրինակ` պատրաստված միջնադարում: +13 նկար Կարմիր Բերդից

խոսքեր չկան, խմում ենք լուռ !!!
ReplyDeleteԱնուշ արա եղբայր! Խմելու արժանի մաքրություն ու զուլալություն էր տիրում օդում և ջրում:
ReplyDeleteԷս իիիիիինչ սիրուն ա......
ReplyDeleteԱպօ քո ապառիկ թույլտվությամբ գողանում եմ սա ու դնում գիտես որտեղ :-ՃՃՃՃ
ReplyDeletePerfect!
ReplyDeleteԱրփի ու Լիանա ջան, շնորհակալ եմ ձեզ:
ReplyDeleteԱրա ջան, որ դու «գողանում» ես, գոնե անունս չես ջնջում ու համապատասխան հղում ես դնում նկարի վրա...
բա որ գողանում են ու իրանց անունը դնում նկարի վրա...
ո՞նց վարվեմ էդ դանդուռների հետ
Հոյակապ նկարա ախպեր ջան!!! դու դեմք ես!!! կներես ուշ եմ նկատել... կոնվերսաթափվում էի... :)))
ReplyDeleteԻսկ ձուկ կա այս ջրամբարում?
ReplyDeleteԱպրես Քրիստ ջան, շատ մի գովա, որ չփչանամ :)
ReplyDeleteջրամբարում ձուկ կա, բայց չգիտեմ որսը թույլատրված է, թե ոչ: