Collection of my thoughts about photography, around photography, and near the photography :)
Արագած լեռան մեկ այլ տեսանկյուն
Get link
Facebook
X
Pinterest
Email
Other Apps
-
Ես չեմ տեսել, թե ինչպիսին են լինում ալպիական մարգագետինները, բայց վստահ եմ, որ մեր Արա լեռան ստորոտում սփռված վառվռուն ծաղիկների դաշտերը ոչնչով չեն զիջում նրանց,,,
Եթե հաշվի առնենք, որ ալպիական մարգագետին կոչվում է սարի վրայի անտառային ծածկույթից դուրս խոտածածկ տարածքը, լի զանազան ծաղիկներով, ապա լավ էլ բռնացրել ես... Հրաշք նկար ես դրել, շնորհակալություն:
Շատ էինք լսել Ազատի ջրամբարի մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն... Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար... +17 նկար
Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ ( ամբողջը ): Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց... +21 նկար ծաղկազարդից
Անցած շաբաթ օրը հայրենի հողեր էինք գնացել, իսկ ավելի կոնկրետ` Վանաձոր: Ստացվեց այնպես, որ պետք էր դպրոց գնալ ու եղբորս դստերը ուղեկցել տուն: Իսկ դպրոցն էլ հենց այն նույն դպրոցն է, որտեղ սովորել եմ ուղիղ 10 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում որևէ անգամ չէի այցելել դպորց և շատ ուրախացա ընձեռնված հնարավորությունից: Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր: Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...
Եթե հաշվի առնենք, որ ալպիական մարգագետին կոչվում է սարի վրայի անտառային ծածկույթից դուրս խոտածածկ տարածքը, լի զանազան ծաղիկներով, ապա լավ էլ բռնացրել ես... Հրաշք նկար ես դրել, շնորհակալություն:
ReplyDeleteապօ սա ալպյան չի, մերձալպյան ա :-DDDDDDDDDDD
ReplyDeleteAnonymous ջան շնորհակալություն պարզաբանման համար, պարզվում ա շատ չեմ շփոթվել:
ReplyDeleteԱրա ջան, հում-օրդ չըմբռնեցի :) պարզաբանիր խնդրեմ :))
Երեկ էնտեղ էի, հենց գագաթին, բայց գիտեք իմ նկարները մի տեսակ ավելի շատ կապույտի ու սպիտակի մեջ են, ձերը շաաաաաաաաաաաաաաատ սիրուն գունավոր ա...
ReplyDeleteԱրա լեռան գագաթի՞ն, թե՞ Արագածի:
ReplyDeleteՀերթական գլուխգործոց: Գույները լրիվ ցնցում են: Անսպասելի նարնջագույնը շաաաատ քաղցր համ ա տալիս:)
ReplyDeleteապրես հնգեր ջան!! :) բո որ իրականում տեսների թե ինչքան գեղեցիկ էր.... էհ
ReplyDelete