Ազատի Ջրամբար` Հանքային Ջուր
Շատ էինք լսել Ազատի ջրամբարի մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն... Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար... +17 նկար



Հրաշք են հրաշք!!! դու արդեն մի ուրիշ ձևի լավ ես նկարում էլ մարդ չգիտի ինչ ասի :)))
ReplyDeleteուրեմը արդեն վախտն ա ուրիշ զբաղմունք գտնելու :)
ReplyDeleteԱմեն անգամ ես նույն կարծիքն եմ գրում: Ինչ արած, ախր հրաշք բնապատկերներ են ու հրաշք նկարներ: Իրոք շատ եմ հավանում Ձեր նկարները:Հրաաաաշք....
ReplyDeleteՇատ լավ նկարներ են: Հրաշք նկարներ հրաշք բնաշխարհում:
ReplyDelete«Ծովեր» որ մասերում ա գտնվում՞
Ելենա ջան, շնորհակալ եմ գնահատանքիդ համար: Ինձ համար շատ կարևոր է ցանկացած արձագանք՝ լինի լավ, թե վատ: Այդ արձագանքներն են, որ պարտադրում ու պարտավորեցնում են նորանոր նկարներ տեղադրել...
ReplyDeleteՇվեյկ ջան, հարցիդ քարտեզով պատասխանեմ հա..
Դսեղից դեպի արևմուտք, կապույտ լճակ ա երևում քարտեզի վրա, դա «Ծովեր»-ն է:
http://maps.google.com/maps?f=q&source=s_q&hl=en&geocode=&q=vanadzor+armenia&sll=33.870416,52.03125&sspn=103.264525,158.027344&ie=UTF8&hq=&hnear=Vanadzor,+Lori,+Armenia&ll=40.950733,44.683456&spn=0.051018,0.077162&t=h&z=14&lci=org.wikipedia.en
Զոռով էլ ուզեմ , վատ բան չեմ կարող գրել, որովհետև չեմ գտնի այնպիսի նկար, որ ինձ դուր չգա, էնպես որ արձագանքները միշտ դրական են:
ReplyDeleteԻսկ եթե անգամ բացասական զգացմունքներ էլ առաջ են գալիս, հենց այդպես էլ պիտի լիներ... Օրինակ Ալավերդու գործարանի արտազատած գազը,,, Չեմ ուզում, որ փակեն գործարանը, ուղղակի շատ լավ կլիներ, որ բնությունը պահպանելու համապատասխան միջոցները ի կատար ածվեին:
ReplyDeleteԷդգար ջան, ինպես միշտ բնապատկերներդ հիանալի են... կեցցե՛ս... ուզում էի իմանալ քո ֆոտոխցիկի տվյալները, պարզապես հետաքրքիր է...
ReplyDeleteշնորհակալություն Bnaser ջան:
ReplyDeleteՏվյալները հետևյալն են՝ Canon 450D + Canon 17-40mm F/4L
Իսկ 3-րդ պանարաման նկարած ա Canon 50mm F/1.8 օբյեկտիվով:
Կայֆ նկարներ են, հուսամ դեմ չես՝ օգտագործել ենք մեր բլոգում՝ համապատասխան հղում տալով (antarner.net)
ReplyDeleteդեմ չեմ: Բարի գործի համար միշտ էլ կողմ եմ!
ReplyDelete