Խնդիր չկա, կարող էք օգտագործել՝ պահպանելով հեղինակի անունը և հնարավորության դեպքում հղում տեղադրելով դեպի այս էջը: ի դեպ, ասեմ, որ այս նկարները նկարել եմ երկու օր առաջ՝ ամսի 25-ին, այնպես որ դրանից շուտ պարզապես հնարավոր չէր տեսնել :)
Լիանա ջան ջուրը իսկապես շատ մաքուր էր: Բայց սա լավ առիթ ա մի քիչ թիթիզանալու: Ես նոր սվետաֆիլտր ունեմ՝ որը որ պոլարիզաված լույսը, այսինքն անդրադարձված լույսը չեզոքացնում է, ու հնարավորություն է ընձեռնում նկարել ջրի հատակը, կապույտ երկինքը, ապակու մյուս կողմը և այլն :) դրա համար էլ էս նկարում ջրի հատակը սենց լավ երևում ա
Շատ էինք լսել Ազատի ջրամբարի մոտ գտնվող հանքային ջրի մասին, բայց առիթ չէր ընձեռնվել տեսել այն: Այսօր որոշեցինք գտնել այն... Դեպի հանքային ջուր տանող ճանապարհը ձգվում է Գառնու կիրճով` Ազատ գետի երկայնքով: Գարունն արդեն սկսել էր իր գործը: Ձմռանը մերկացաց ծառերն ու թփերը քիչ-քիչ զարդարվում էին ծաղիկներով: Ամենուր սպիտակավարդագուն ծաղիկներով զուգված թփեր էին: Կենդանի հեքիաթ... հեքիաթ, լի նաև արկածներով: Գետի երկայնքով մոտ 2 ժամ քայլելուց հետո, հասանք մի ճոճվող կամրջի, որը պետք է անցնեինք հանքային ջրին հասնելու համար... +17 նկար
Ականատեսի աչքերով ցանկանում եմ պատմել, թե ինչպես են նշում, 1700 ամյա ավանդություններ ունեցող Հայ Քրիստենյաները, Ծաղկազարդի տոնը Երևանի տարբեր եկեղեցիներում: Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ ( ամբողջը ): Այսօր արթնանալիս մտածում էի, որ երեկոյան կայցելենք մի որևե եկեղեցի մասնակցելու Դռնբացեքի հրաշագեղ արարողությանը և այստեղ կպատմեմ այդ արարողությամ մասին, բայց... +21 նկար ծաղկազարդից
Անցած շաբաթ օրը հայրենի հողեր էինք գնացել, իսկ ավելի կոնկրետ` Վանաձոր: Ստացվեց այնպես, որ պետք էր դպրոց գնալ ու եղբորս դստերը ուղեկցել տուն: Իսկ դպրոցն էլ հենց այն նույն դպրոցն է, որտեղ սովորել եմ ուղիղ 10 տարի առաջ, և այս ամբողջ ընթացքում որևէ անգամ չէի այցելել դպորց և շատ ուրախացա ընձեռնված հնարավորությունից: Սրտի թրթիռով բարձրացա 2-րդ հարկ` իմ նախկին դասասենյակ: Բայց այն ինչ տեսա այնտեղ, շատ մտահոգիչ էր: Դասարանը գրամ անգամ չէր փոխվել: Նույն կահավորանքը, նույն չանգռված ու բարոյապես մաշված «ռեմոնտը», նույն կոմունիստական սեղաններն ու նստարանները...
Ա էս ի~նչ լավ նկարներ են Էդգար ջան :) բացիկային են` ինչպես միշտ!
ReplyDeleteՀրա՛շք... մոտ օրերս, Ձեր թույլտվությամբ, կօգտագործեմ այս լուսանկարները եւ անգլերեն մի հոդված կգրեմ Քարի լճի մասին իմ բլոգում։
ReplyDeleteԱփսոս ավելի վաղ չէի տեսել՝ միանգամից այստեղ կգրեի http://ditord.com/2010/07/20/mount-aragats/
Խնդիր չկա, կարող էք օգտագործել՝ պահպանելով հեղինակի անունը և հնարավորության դեպքում հղում տեղադրելով դեպի այս էջը:
ReplyDeleteի դեպ, ասեմ, որ այս նկարները նկարել եմ երկու օր առաջ՝ ամսի 25-ին, այնպես որ դրանից շուտ պարզապես հնարավոր չէր տեսնել :)
ինչպես միշտ ապրես Քրիստ ջան:
ReplyDeleteՄի օր ախպերներով Արագած չբարձրանա՞նք:
Հրաշալի տեսարան ուղղակի խոսքեր չունեմ
ReplyDeleteԵս կողմ եմ ախպեր ջան! մնումա մեր մյուս ախպերն էլ չառարկի ու ղու ըլենք դբա Արագած! :)
ReplyDeleteԸնտիր նկարներ են! Հատկապես վերջինը
ReplyDeleteԷդգար ջան, իսկ ֆոտոապարատդ ջուրնելա մաքրում?:-)
ReplyDeleteԼիանա ջան ջուրը իսկապես շատ մաքուր էր:
ReplyDeleteԲայց սա լավ առիթ ա մի քիչ թիթիզանալու: Ես նոր սվետաֆիլտր ունեմ՝ որը որ պոլարիզաված լույսը, այսինքն անդրադարձված լույսը չեզոքացնում է, ու հնարավորություն է ընձեռնում նկարել ջրի հատակը, կապույտ երկինքը, ապակու մյուս կողմը և այլն :)
դրա համար էլ էս նկարում ջրի հատակը սենց լավ երևում ա
Հրաշք նկարներ են: Հավեսս տվեց:
ReplyDeleteԻսկ կարել ա ձեզ միանալ :)
Բա էտ սվետաֆիլտրը որտեղից քեզ Էդգար ջան.... հը ?
ReplyDeleteմիացիր Շվեյկ ջան, ես Չեխերի դեմ ոչինչ չունեմ :)
ReplyDeleteէդմար ջան, ապրես որ էդ սվետաֆիլտրը ամերիկայից բերեցիր :)))))
Ես էլ կուզեի միանալ ձեզ, բայց ես հիմա Հայաստանում չեմ, մի ամսից կգամ....
ReplyDeleteՀենց գաս, ձեն հանի :)
ReplyDelete