Արայի լեռան մասին մի լեգենդ ասեմ: Ապրում էր մի կույս աղջիկ անունը Ծաղիկ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան , նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան: Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար: Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը: Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը: Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում: Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է: Մինչև հիմա այդ լեռան մեջ մի Սուրբ Մատուռ կա, որին կոչում են Ծաղկեվանք, Ծաղիկ կույսի անունով: Մատուռի կտուրից միշտ ջուր է կաթում, ասում են դա Ծաղիկ կույսի արցունքներն են: Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից բուժելու իրենց և կենդանիների աչքերը: Մատնիչ հովիվը իր ոչխարներով մինչև այժմ էլ կանգնած է լեռան ստորոտում քարացած...
Ի միջի այլոց, շրջակա գյուղերի մարդիկ գիշերվա ուշ ժամերին հաճախ են նկատում տարբեր գույներ լուսարձակող ՉԹՕ-ներ Արայի լեռան գագաթին...
Այօր Ձեզ եմ ներկայացնում ծաղկաքաղ՝ տարբեր արշավների ու էքսկուրսիաների ժամանակ նկարված ծաղիկներից: Նկարաշարը նվիրվում է բոլոր նրանաց ովքեր անտարբեր չեն դաշտային ծաղիկների նկատմամբ: Խնդրում եմ ազատորեն արտահայտվել լավ ու վատի, շատ ու քչի վերաբերյալ: +16 նկար
Ի՞նչ լուսանկարչական ապարատ գնել - կամ՝ ինչպես ընտրել ֆոտոխցիկ Նման որոշում կայացնելու համար պետք է հիշել, որ միանշանակ պատասխան չկա, քանի որ համապիտանի (ունիվերսալ) ֆոտոխցիկ գոյություն չունի: Նույնիսկ արհեստավարժ լուսանկարիչները մի քանի ֆոտոխցիկ և բազում օբյեկտիվներ են օգտագործում միայն մեկ ժանրում աշխատելու համար: Օրինակ կարող եք ունենալ թանկանոց օբյեկտիվ, որը շատ լավ որակ է ապահովում բնապատկերների համար, բայց բացարձակ անպիտան է դիմանկարների համար: Այդ է պատճառը, որ պետք է հստակ գիտակցել՝ ինչ ենք ցանկանում նկարել և ինչ փոխզիջման պետք է գնալ գին/որակ համամասնությունը պահելու համար:
Ես չեմ տեսել, թե ինչպիսին են լինում ալպիական մարգագետինները, բայց վստահ եմ, որ մեր Արա լեռան ստորոտում սփռված վառվռուն ծաղիկների դաշտերը ոչնչով չեն զիջում նրանց,,,
Գազանա !!!
ReplyDeleteԱրայի լեռան մասին մի լեգենդ ասեմ:
ReplyDeleteԱպրում էր մի կույս աղջիկ անունը Ծաղիկ: Հայկական իշխաններից մեկը հավանում է նրան , նրա գեղեցկությանը և ուզում է բռնի տիրանալ նրան: Ծաղիկը վախենալով փախչում է Արայի լեռ թաքնվելու համար: Լեռան ստորոտում նա հանդիպում է մի հովվի, ով գառներ էր արածեցնում և խնդրում ոչ մեկին չհայտնել իր տեղը:
Զայրացած իշխանը սկսում է փնտրել Ծաղիկին նրան պատժելու համար, հանդիպում է հովվին, հովիվը վախենում է նրանից և հայտնում Ծաղիկ կույսի տեղը:
Ծաղիկը տեսնելով, որ իշխանը ուր որ է կհասնի իրեն, բարձրանում է հսկա ժայռին և իրեն ներքև նետում:
Այդ պահին մատնիչ հովիվը իր ոչխարներով քարանում է:
Մինչև հիմա այդ լեռան մեջ մի Սուրբ Մատուռ կա, որին կոչում են Ծաղկեվանք, Ծաղիկ կույսի անունով: Մատուռի կտուրից միշտ ջուր է կաթում, ասում են դա Ծաղիկ կույսի արցունքներն են: Մարդիկ գալիս են և տանում այդ ջրից բուժելու իրենց և կենդանիների աչքերը:
Մատնիչ հովիվը իր ոչխարներով մինչև այժմ էլ կանգնած է լեռան ստորոտում քարացած...
Ի միջի այլոց,
շրջակա գյուղերի մարդիկ գիշերվա ուշ ժամերին հաճախ են նկատում տարբեր գույներ լուսարձակող ՉԹՕ-ներ Արայի լեռան գագաթին...
Շատ հետաքրքիր լեգենդ էր։ Ինչպես բոլոր լեգենդները։ Ապրես։
ReplyDeleteԱսեմ որ այս լեգենդը տեղադրեցի նաև Վիքիպեդիայում...
ReplyDelete